Տասը իմաստուն մեջբերում Կոնֆուցիոսից

14:32   10 հուլիսի, 2017

Երեք ուղի է տանում դեպի գիտելիք. մտորումների ուղին ամենաազնիվն է, կրկնօրինակելու ուղին՝ ամենաթեթեւը, փորձի ուղին՝ ամենադառը:

Եթե դու ատում ես, ուրեմն քեզ հաղթել են:

Երկրում, որտեղ կարգ կա, համարձակ եղիր ե՛ւ գործողություններում, ե՛ւ ելույթներում: Երկրում, որտեղ կարգ չկա, համարձակ եղիր գործողություններում, բայց զգուշավոր՝ ելույթներում:

Վրեժ լուծելուց առաջ երկու գերեզման փորիր:

Ուսուցանիր միայն նրանց, ովքեր գիտելիք են փնտրում՝ հայտնաբերելով իրենց տգիտությունը:

Երջանկություն է, երբ քեզ հասկանում են, մեծ երջանկություն է, երբ քեզ սիրում են, իսկական երջանկություն է, երբ դու ես սիրում:

Իրականում կյանքը շատ պարզ է, բայց մենք համառորեն բարդացնում ենք այն:

Մանրուքներում անհամբերությունը կարող է կործանել մեծ գործը:

Միայն ցրտերի վրա հասնելուց հետո է պարզ դառնում, որ սոճիներն ու նոճիները վերջինն են տերեւաթափ լինում:

Հնում մարդիկ չէին սիրում շատ խոսել: Նրանց համար ամոթալի էր սեփական բառերի հետեւից չհասնելը:



© NEWS.am STYLE