Անհատական դիզայնով տորթեր՝ SAS SWEET-ից

18:33   10 հունիսի, 2017

SAS SWEET-ն անհատական դիզայնով տորթեր է պատրաստում։ Ինչպես տեղեկացանք SAS GROUP-ից, տորթի պատվերն ընդունելիս պատվիրատուները ստանում են մասնագիտական խորհրդատվություն՝ վարպետների եւ դիզայներների թիմի կողմից:

Կարող են իրականացվել ամենահամարձակ մտահղացումները` հարսանեկան, ծննդյան, կնունքի և այլ թեմատիկ տոնակատարությունների տորթերի պատվերների դեպքում:

Հավելենք, որ SAS SWEET-ի տորթերի դեկորատիվ մասերը պատրաստված են սննդի հումքից եւ դրանք ևս կարելի է վայելել:

SAS SWEET-ի արտադրամասը Հայաստանում ամենամեծն է իր տարածքով, ունի սանիտարահիգիենիկ բոլոր անհրաժեշտ պահանջները և համալրված է ժամանակակից բարձրակարգ  սարքավորումներով:

Այստեղ տեխնոլոգիաները մշտապես թարմացվում են, և հաճախորդին  առաջարկվում են նորարարական լուծումներ:

«SAS SWEET-ի դիզայներները վերապատրաստվում են արտասահմանում և առաջարկում են նոր ստեղծագործ լուծումներ, որոնք դեռ չեն կիրառվել Հայաստանում»,- նշում են SAS SWEET-ից:

Տորթ պատվիրելու համար հարկավոր է զանգահարել 010 57 77 55 հեռախոսահամարով և գրանցել պատվերը նախապես՝ 1-3 օր առաջ:



© NEWS.am STYLE