Սիրուշոյի եւ Capital Cities-ից Սեպուհ Սիմոնյանի դուետը հասանելի է համացանցում

10:20   10 հունիսի, 2017

Սիրուշոյի եւ Capital Cities-ից Սեպուհ Սիմոնյանի դուետը հասանելի է համացանցում։ 

Երգը կոչվում է «Վույ աման»։ Իր Instagram-ում  համագործակցության մասին Սիրուշոն գրել էր.

«Capital Cities-ը դարձել է աշխարհի ամենահայտնի խմբերից մեկը՝ վաճառելով միլիոնավոր սկավառկներ եւ ստանալով միջազգային ճանաչում։ Շատ ուրախ եմ մեր հայազգի Սեբու (Սեպուհ) Սիմոնյանի համար, որի հետ մեր համատեղ աշխատանքը կթողարկվի շատ շուտով»,-գրել է Սիրուշոն։

Նշենք, որ երգչուհին վերջերս տեսահոլովակ է նկարահանել Սեւանում։



© NEWS.am STYLE