Փորձել են կողոպտել Միքայել Ոսկանյանի մեքենան (ֆոտո)

11:28   10 հունիսի, 2017

Չարագործները կոտրել են Միքայել Ոսկանյանի մեքենայի ապակին՝ այն կողոպտելու նպատակով, սակայն, բարեբախտաբար, ոչինչ չեն կարողացել գողանալ։

Երաժիշտն իր Facebook-ի էջում հրապարակել է լուսանկարը։

Միքայելի խոսքով՝ մեքենայում եղել է երեխայի մանկասայլակը միայն, որին չարագործները ձեռք չեն տվել։

Դեպքը տեղի է ունեցել այս առավոտյան։ Մեքենան կայանված է եղել երաժիշտի տան բակում։



© NEWS.am STYLE