Զառան, Թիմաթին, Ֆիլիպ Կիրկորովը, Նյուշան ու МУЗ ТВ մրցանակաբաշխության մյուս հաղթողները

13:02   10 հունիսի, 2017

Երեկ Մոսկվայում կայացել է МУЗ ТВ մրցանակաբաշխությունը։ Կարմիր գորգուղով անցել են Ֆիլիպ Կիրկորովը, Մաքսիմ Գալկինը, Պոլինա Գագարինան, Դիմա Բիլանը, Թիմաթին՝ Երեւանում փայլուն համերգից հետո, Վերա Բրեժնեւան ու ռուսական էստրադայի շատ այլ աստղեր։

15-րդ ամենամյա հեռուստատեսային մրցանակաբաշխության ժամանակ իրենց համատեղ երգն են ներկայացրել Լազարեւն ու Բիլանը։

Եվ այսպես, ո՞վ է հաղթել հիմնական անվանակարգերում

Թիմաթին հաշտվել է Կիրկորովի հետ, նաեւ դարձել «Լավագույն տղամարդ կատարող» անվանակարգի հաղթողը։

Սերգեյ Լազարեւը հաղթել է «Լավագույն երգ» անվանակարգում՝ You Are The Only One հիթով։

«МУЗ-ТВ 2017» մրցանակաբաշխության դափնեկիրների հիմնական ցուցակը․

Լավագույն երգ՝ You Are The Only One, Սերգեյ Լազարեւ

Օտար լեզվով լավագույն երգ՝ Chocolate, Serebro խումբ

Մրցանակ «երաժշտական ինդուստրիայում ավանդի համար»՝ Լեոնիդ Ագուտին

«Լավագույն տեսահոլովակ» ՝ В твоей голове, Դիմա Բիլան

«Լավագույն ալբոմ»՝ Անի Լորակ, «Разве ты любил?»

Հատուկ մրցանակ՝ Ֆիլիպ Կիրկորով (երգչի 50-ամյակի կապակցությամբ)

«Տղամարդ կատարողի լավագույն տեսահոլովակ» ՝ «Мне нравится», Եգոր Կրիդ

«Կին կատարողի լավագույն կատարող» ՝ «Целуй», Նյուշա

«Լավագույն կին կատարող»՝ Սվետլանա Լոբոդա

«Լավագույն տղամարդ կատարող» ՝ Թիմաթի

«Լավագույն համերգային շոու» ՝ Ֆիլիպ Կիրկորով, «Я» շոու

«Լավագույն միջազգային զուգերգ» ՝ Զառա եւ Անդրեա Բոչելի

Աղբյուրն ու լուսանկարները՝ «Սպլետնիկ»



© NEWS.am STYLE