Ռուս աղջիկները զվարճանում են Նյու Յորքում. Իրինա Շեյքն ընկերուհիների հետ գիշերային հավաքույթ է կազմակերպել

17:13   10 հունիսի, 2017

Հիմա հասկանալի է, թե ինչու է Իրին Նյու Յորք ժամանել )))։ Իսկ մենք փորձում էինք գուշակել, թե ինչու է Իրինան առանց իր դստեր՝ Լեայի, ու իր սիրեցյալի՝ բրիտանացի դերասան Բրեդլի Քուփերի։ 

31-ամյա սուպերմոդելն իր Instagram-ում հրապարակել է լուսանկարներ՝ ընկերուհիների հետ հավաքույթներից։ Նա Ինգա Ռուբինշթեյնի, Աննա Զյուրովայի ու Նադեժդա Սավկովայի հետ միասին երեկոն անցկացրել է Նյու Յորքի ռուսական ոճի ռեստորաններից մեկում։

«Ռուսական գիշեր իմ երեք ռուս ընկերուհիների հետ», – գրել է թոփ մոդելը։

Սեղանին աղջիկների առաջ չորաբլիթով աման էր, թեյնիկ ու մետաղական բաժակակալներով բաժակներ։

Իրինան նաեւ սոցցանցում հրապարակել էր սոխով համեմված ապխտած ձկան ու տապակած կարտոֆիլի լուսանկարներ։



© NEWS.am STYLE