Հինգ արտահայտություն, որ տղամարդն ասում է, երբ դուր ես գալիս նրան

22:22   11 հուլիսի, 2017

1. «Դա ինձ հիշեցրեց քո մասին»

Նա կարող է ոչ միշտ ասել, որ մտածում է քո մասին՝ իր զգացմունքները թաքցնելու համար: Բայց նա կասի, որ ինչ-որ բան քեզ է հիշեցրել, քանի որ իրականում ուզում է, որ իմանաս այդ մասին:

2. «Կարող եմ օգնել քեզ այդ հարցում»

Տղամարդկանց դուր է գալիս իրենց պետքական զգալ: Նա ուզում է քեզ օգտակար լինել: Եվ եթե օգնություն է առաջարկում, նշանակում է՝ անտարբեր չէ քո հանդեպ: Տղամարդիկ սիրում են ինչ-որ բան անել նրանց համար, ում մասին հոգ են տանում, ում հետ կապված հատուկ ծրագրեր ունեն:

3. «Հրաշալի տեսք ունես»

Եթե տղամարդն ասում է քեզ այդ մասին, բավական է մտածես, թե ինչ նկատի ուներ: Նա իսկապես կարծում է, որ հրաշալի տեսք ունես, եւ ուզում է, որ իմանաս այդ մասին:

4. «Ես խոսում էի մորս հետ...»

Եթե նա հիշատակում է մոր մասին եւ քեզ ասում, թե ինչ է ասել մայրը, նա կա՛մ քո լավագույն ընկերն է, կա՛մ դուր ես գալիս նրան: Տղամարդիկ հազվադեպ են խոսում այն մասին, թե ինչ է կատարվում իրենց ընտանիքում, առավել եւս՝ մոր մասին:

5. «Ես անտրամադիր եմ/Ես մտահոգ եմ»

Եթե տղամարդը բացահայտորեն խոսում է իր էմոցիաների մասին, եւ խոսքն ուրախության կամ երջանկության մասին չէ, նշանակում է՝ բավականաչափ վստահում է քեզ, որպեսզի խոսի դրանց մասին:

 

Աղբյուրը՝ Elle.ru



© NEWS.am STYLE