Ութ արտահայտություն, որոնք ասում է տղամարդը, երբ դու նրան դուր ես գալիս

22:05   18 օգոստոսի, 2017

1. «Դա ինձ հիշեցրեց քո մասին»

Հնարավոր է՝ նա միշտ չի ասում, որ մտածում է քո մասին, որպեսզի թաքցնի իր զգացմունքները։ Բայց նա կասի, որ ինչ-որ բան հիշեցրել է իրեն քո մասին, քանի որ ուզում է, որ դու իմանաս այդ մասին։

2. «Ես քեզ կարող եմ օգնել այդ հարցում»

Տղամարդկանց դուր է գալիս իրենց անհրաժեշտ զգալ։ Նա ուզում է օգտակար լինել քեզ։ Ու եթե նա առաջարկում է օգնություն, ուրեմն քո հանդեպ անտարբեր չէ։ Տղամադը պատրաստ է անել որեւէ բան այն կնոջ համար, ում մասին հոգ է տանում, ում վերաբերյալ հատուկ ծրագրեր ունի։

3. «Հրաշալի տեսք ունես»

Եթե տղամարդը քեզ նման բան է ասում, բավական է մտածեք, թե նա ինչ նկատի ուներ։ Նա իրոք համարում է, որ դու հրաշալի տեսք ունես ու ուզում է, որ դու իմանաս այդ մասին։

4. «Ես խոսել եմ մայրիկիս հետ․․․»

Եթե նա հիշատակում է իր մոր մասին ու քեզ պատմում, թե նա ինչ է ասել, ուրեմն նա կամ քո լավագույն ընկերն է, կամ դու նրան դուր ես գալիս։ Տղամարդիկ հազվադեպ են անկեղծանում իրենց ընտանիքների ու առավել եւս մայրերի մասին։ Այնպես որ, եթե նա քեզ ասում է այդ մասին, ուրեմն դու վայելում են նրա առանձնահատուկ վստահությունը։

5. «Ես վշտացած եմ, անհանգստացած եմ»

Եթե տղամարդը բացահայտորեն քեզ խոստովանում է իր զգացմունքները՝ ուրեմն նա քեզ բավականաչափ վստահում է, որպեսզի անկեղծ խոսի իր զգացմունքների մասին։

6. «Ո՞ւր էիր, գործերդ ինչպե՞ս են»

Թվում է, թե սա խոսակցություն սկսելու ամենահասարակ միջոցն է, բայց արդյո՞ք բոլորն են այդ հարցով ձեզ դիմում։ Ո՛չ ։ Միայն նա, ում դու իրոք հետաքրքրում ես, ու ով ուզում է քեզ ավելի լավ ճանաչել ու ցույց տալ քո հանդեպ իր հետաքրքրությունը։



7. «Դու ամենասեքսուալն ես»

Դե սա արդեն ակնհայտ հաճոյախոսություն է, որը ոչ բոլոր աղջիկներին են անում, այլ միայն նրան, ով իրոք գրավիչ է։ Գուցեեւ նա լուրջ չի տրամադրված քո հանդեպ, բայց հաստատ անտարբեր չէ քո նկատմամբ։

8. «Ես նկատել եմ, որ դու․․․»

Եթե տղամարդն ասում է, որ նկատել է, թե ինչպես ես դու խոսում, ինչ-որ բան անում, հագնվում, ուտում, ուրեմն նա իրոք ուշադիր է քո նկատմամբ, հետեւաբար՝ նա քո հանդեպ տածում է ոչ միայն ընկերական զգացմունքներ․․․





Աղբյուր՝ Elle.ru



© NEWS.am STYLE