Սիլվա Հակոբյանն ամուսնացավ

15:42   10 հունիսի, 2017

Այսօր՝ հունիսի 10-ին, Սիլվա Հակոբյանի հարսանիքն է։ Երգչուհին պսակադրվել է իր նշանածի՝ Նորայր Մանուկյանի հետ։

Նշենք, որ Նորայրը նրա համադասարանցին է՝ Վայքից։ Աշխատում է զբոսաշրջային ընկերություններից մեկում։

Սիլվայի եւ Նորայրի նշանադրության մասին հայտնի է դարձել 2016 թվականին։

Զույգը հարսանեկան արարողությունը կազմակերպել է նեղ շրջանակով։ Պսակադարությունից հետո նրանք ուղեւորվել են ժամանցային վայրերից մեկը՝ խնջույքը շարունակելու։

NEWS.am STYLE-ը շնորհավորում է զույգին՝ նրանց մաղթելով հարատեւ սեր։



© NEWS.am STYLE