Exclusive. Երգչուհի Նառայի դստեր պսակադրությունը՝ Մուղնիի Սուրբ Գեւորգ եկեղեցում (ֆոտո/վիդեո)

18:35   11 հունիսի, 2017

Այսօր՝ հունիսի 11-ին, երգչուհի Նառայի դստեր՝ Էլեոնորայի հարսանիքն է: NEWS.am STYLE-ի տեղեկություններով՝ աղջկա փեսացուն՝ Արամը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի եղբոր որդին է: Զույգն ընկերություն է անում արդեն երեք տարի, եւ, ահա, այսօր որոշել է օրինականացնել հարաբերությունները:

NEWS.am STYLE-ը գաղտնազերծել է զույգի պսակադրության ժամն ու վայրը, որը տեղի է ունեցել Մուղնիի Սուրբ Գեւորգ եկեղեցում:

Մեզ հասած տեղեկություններով՝ Էլեոնորայի շքեղ զգեստի հեղինակն արաբ հայտնի դիզայներ է, զգեստը գնել են Լիբանանից:

Նշենք, որ Էլեոնորայի եւ Արամի հարսանիքը կշարունակվի հայտնի ռեստորաններից մեկում, իսկ առայժմ ներկայացնում ենք զույգի պսակադրության բացառիկ կադրերը՝ մաղթելով նրանց հարատեւ սեր եւ երջանկություն:

Լուսանկարները՝ Նարեկ Տեր-Պողոսյանի



© NEWS.am STYLE