12:05 12 հունիսի, 2017Սոչիում անցկացվում է «Кинотавр 2017» ռուսական կինոփառատոնը: Եվ, ինչպես ընդունված է միջազգային կինոփառատոններում, ֆիլմերի ցուցադրություններն ուղեկցվում են բազմաթիվ երեկույթներով:
Երեկ երեկույթ է կազմակերպել RuArts հիմնադրամը՝ Ալեքսանդր Ռոդնյանսկու եւ Մարիանա Սարդարովայի գլխավորությամբ:

Բայց ամբողջ ուշադրությունը կենտրոնացած է եղել միլիարդատեր Ռոման Աբրամովիչի ուղղությամբ, որը Սոչի է ժամանել՝ միջոցառմանը մասնակցելու:
Ըստ «Сплетник»-ի՝ Աբրամովիչը հայտնվել է առանց Դաշա Ժուկովայի, եւ ժամանակի մեծ մասն անցկացրել է «Кинотавр»-ի նախագահ Ալեքսանդր Ռոդնյանսկու հետ:

Երեկոյի մյուս աստղային հյուրը եղել է Քսենիա Սոբչակը, որը ներկայացել է ամուսնու՝ Մաքսիմ Վիտորգանի հետ:



Լուսանկարները՝ «Сплетник»-ի