Քայլի Ջեները գովազդել է իր ռեալիթի շոուն

17:08   12 հունիսի, 2017

Քիմն իր ընտանեկան շոուն ունի՝ The Keeping Up With The Kardashians-ը, Քլոեն՝ իր հաղորդումը, Ռոբ Քարդաշյանն ու Բլեք Չայնան նույնպես ընտանեկան ռեալիթի շոու ունեն, իսկ հիմա հերթը 19-ամյա Քայլիինն է:

Քայլի Ջեները սեփական ռեալիթի շոուն է թողարկում՝ The Life Of Kylie («Քայլիի կյանքը»):
Շոուի թրեյլերը ցուցադրվել է E! ալիքով, որն արդեն մի քանի տարի է՝ համագործակցում է Քարդաշյանի ընտանիքի հետ:

«Գոյություն ունի իմ կերպարը, որը ես ինքս էլ առանձնապես չեմ սիրում: Այս շոուն իմ կյանքի մասին է, դուք պարզապես կտեսնեք, թե ինչպես եմ ես ապրում: Դուք չգիտեք իմ աշխատանքային գրաֆիկի մասին, չգիտեք, թե իրականում որքան դժվար է ամեն ինչ: Իրականում երկու Քայլի գոյություն ունի, եւ նրան, որին չեք ճանաչում, կտեսնեք շոուում»,- թրեյլերում հայտնել է Քայլին:



© NEWS.am STYLE