Յոթ նշան, որ քիչ ես քնում

22:08   13 հուլիսի, 2017

Քնելու մշտական ցանկությունը

Ամբողջ օրվա ընթացքում քնելու մշտական ցանկությունը գլխավոր նշանն է, որ լավ չես քնում: Մասնագետները պնդում են, որ լավ հանգստացած մարդու մոտ նույնիսկ ամենից առօրեական աշխատանքը չի կարող քնելու ցանկություն առաջացնել:

Արագ քնելը

Եթե երեկոյան 5 րոպեի ընթացքում քուն ես մտնում, դա կարող է վկայել ոչ միայն խիստ հոգնածության, այլեւ քնի պակասի մասին:

Ոտքի վրա քնելը

Միկրոքունը կամ օրվա ընթացքում ննջելու ցանկությունը քնի պակասի եւս մեկ նշան է: Խնդիրն այն է, որ սա կարող է շատ վտանգավոր լինել, եթե մեքենա ես վարում:

Վատ մաշկ
Քնի պակասը բարձրացնում է կորտիզոլի (սթրեսի հորմոն) մակարդակը եւ խախտում մարսողական համակարգի աշխատանքը, ինչը հանգեցնում է բշտիկների առաջացման:

Կոֆեինի հանդեպ հակումը

Եթե վատ քունն ու օրական մի քանի գավաթ սուրճը սովորույթ դառնան, անքնությունն ու տագնապի զգացողությունն ապահովված են:

Ավելորդ քաշ

Քնի պակասը բարձրացնում է գրելին հորմոնի մակարդակը, որը պատասխանատու է բարձր ախորժակի համար: Կարող է նաեւ նվազել լեպտինի մակարդակը, որը զգուշացնում է հագեցած լինելու մասին:

Գրգռվածությունը

Քնի պակասը կարող է գրգռվածության, ագրեսիայի, ճնշվածության եւ կարեւոր գործերում ուշադրության կենտրոնացման ցածր մակարդակի պատճառ դառնալ:

Աղբյուրը՝ Liza.ua



© NEWS.am STYLE