Մարդկության պատմության 5 ամենաայլասերված կանայք

22:05   13 հունիսի, 2017

Այո, այո, այդ կանայք շատ «թեժ» էին անկողնում։ Նրանց կյանքի ուղին լի էր տղամարդկանց կոտրված սրտերի բեկորներով։ Հետաքրքրական է, որ նրանց դժվար է գեղեցկուհիներ համարել։ Նրանք դյուրությամբ ամուսնանում էին կամ դառնում աշխարհի ուժեղագույնների սիրեցյալներ, սակայն նույնիսկ ամուսնությունից հետո չէին կարողանում հագուրդ տալ իրենց սեռական ցանկություններին։

Մարիա Անտուանետա

Նրա ամուսինը՝ Լյուդովիկոս XVI թագավորը, ֆիմոզով էր տառապում եւ չէր կարող բավարարել երիտասարդ կնոջը։ Սակայն թագուհին չէր հուսահատվում եւ դյուրությամբ մխիթարություն գտնում ուրիշների գրկում՝ պարահանդեսներ, դիմակահանդեսներ ու անհամար սիրեկաններ, որոնց Նորին մեծությունն իր բարեհաճությունն էր հայտնում։
Վերջիվերջո, Մարիա Անտուանետայի կյանքը վերածվեց սեռական տպավորությունների անդադար որսի, ինչն այլեւս անհնար էր թաքցնել։ Ամբողջ Ֆրանսիան գիտեր թագուհու այլասերվածության մասին։ Զրույցներ էին պտտվում նույնիսկ սեփական որդու հետ թագուհու ինցեստի մասին։

Մարքիզուհի դե Պոմպադուր

Երբ աղջնակը 9 տարեկան էր, բախտագուշակը նրան կապ էր կանխագուշակել Ֆրանսիայի թագավորի հետ։ Գեղեցիկ, խելացի մարքիզուհին Լյուդովիկոս XV-ի պալատում ազնվական դարձավ, իսկ շուտով նաեւ նրա սիրեցյալը։ Թագավորի հետ սիրային կապը չէր խանգարում մարքիզուհու բուռն անձնական կյանքին։ Որոշ տվյալներով՝ նա գիշերը կարող էր տասական անգամ սեքսով զբաղվել՝ տարբեր զուգընկերների հետ։
Արդյո՞ք Լյուդովիկոսը գիտեր այդ մասին, հայտնի չէ։ Սակայն մինչեւ նրա մահ մարքիզուհին ոչ միայն նրա սիրուհին էր, այլեւ սիրելի կինը, խորհրդականն ու ընկերը։

Կլեոպատրա

Շատերի համար Եգիպտոսի թագուհին մինչ օրս գեղեցկության, կանացիության եւ սեքսուալության խորհրդանիշ է։ Սակայն պատամական փաստերի համաձայն՝ Կելոպատրայի արտաքինը, մեղմ ասած, հեռու էր կատարյալ գեղեցկությունից, չնայած՝ կինոնկարներում նրան մարմնավորելու համար ռեժիսորները հրավիրել են իրենց ժամանակի ամենագեղեցիկ դերասանուհիներին՝ Քլոդեթ Քոլբեր, Վիվյեն Լի, Էլիզաբեթ Թեյլոր, Լեոնոր Վարելա, Մոնիկա Բելուչի։
Կելոպատրայի հետ մեկ գիշեր անցկացնելու համար տղամարդիկ պատրաստ էին հրաժեշտ տալ կյանքին (ի դեպ, նման բան հաճախ էր պատահում)։ Թագուհին անկողնում արհեստավարժ էր, հնարամիտ, միշտ կարողացել է տղամարդուն գերագույն հաճույք պարգեւել։ Նա չէր խուսափում նաեւ օրալ սեքսից։

Ջոաննա

Ջոաննան Նեապոլի գահ է բարձրացել 15 տարեկանում (14-րդ դար)։ Երիտասարդ թագուհին շատ արագ ներգրավվեց պալատական ինտրիգներում՝ պալատը վերածելով «հասարակաց տան»։ Նա չէր թաքցնում, որ իր համար նորմալ է անկողինը կիսել միանգամից մի քանի ֆավորիտների հետ։ Հազիվ թե որեւէ մեկը համարձակվեր վիճել Ջոաննայի հետ՝ թագուհին տանել չէր կարողանում, երբ ինչ-որ մեկը հակառվում էր իրեն եւ արագորեն չեզոքացնում էր անհնազանդներին։
Թագուհին չորս անգամ ամուսնացել է եւ հավատարիմ է եղել իր ամուսիններից միայն մեկին՝ Լյուդովիկոս Տարենտացուն, որին հաջողվում էր բավարարել թագուհու բոլոր սեռական քմահաճույքները։ Մյուս բոլոր ամուսինները ստիպված էին հաշտվել նրա այլասերված վարքագծի հետ։

Վալերիա Մասելինա

Հռոմի Կլավդիոս կայսեր երրորդ կինը, որը նաեւ նրա խորթ հորեղբայրն էր։ Իր առաջին սեռական փորձը Վալերիան ձեռք է բերել 13 տարեկանում եւ ամուսնության ժամանակ նա արդեն շատ փորձառու սիրուհի էր։
Պատմաբանների հավաստմամբ՝ նա չէր կարողանում շրջանցել ոչ մի հմայիչ տղամարդու։ Օրինակ, արդեն ամուսնացած լինելով՝ նա կարող էր ռազմական նավի վրա ամբողջ անձնակազմի հետ բուռն գիշեր անցկացնել։ Մի օր նա մրցույթ է կազմակերպել Հռոմում ամենահայտնի մարմնավաճառի՝ Սցիլայի հետ, եւ հաղթել նրան։ «Պրոֆեսիոնալը» մեկ գիշերում կարողացել է սպասարկել 25 տղամարդու, իսկ կայսրուհին՝ երկու անգամ ավելի։ Կլավիդոս կայսրն, իհարկե, տեղյակ էր կնոջ վարքագծի մասին, սակայն աչք էր փակում դրա վրա։


Նյութը՝ Otvetnavse.com



© NEWS.am STYLE