Ութ համեմունք, որոնք կօգնեն ձեզ նիհարել

20:12   14 հուլիսի, 2017

ՎԱՆԻԼ

Շատ օգտակար համեմունք է։ Դրա շնորհիվ ցանկացած ցածր կալորեականություն ունեցող ուտեստ անմոռանալի համ է ձեռք բերում եւ ասոցացվում թեթեւ աղանդերի հետ։
Այն ոչ միայն օրգանիզմն արագ հագեցնելու հատկություն ունի, այլեւ տրամադրություն է բարձրացնում իր բույրով։

ՄԵԽԱԿ

Նպաստում է նիհարելուն։ Այն օգտագործվում է տարբեր պահածոներ, լցոններ եւ մսով ու բանջարեղենով տարատեսակ ուտեստներ պատրաստելիս։
Իր սուր հոտի եւ համի պատճառով մեխակն օգտագործում են ոչ մեծ քանակությամբ։ Ժողովրդական բժշկության մեջ այն կիրառվում է որպես հակաբորբոքային միջոց։

ԿՈՃԱՊՂՊԵՂ

Հայտնի է ոչ միայն իր համային առանձնահատկություններով, այլեւ բուժիչ հատկանիշներով։ Այն օգնում է բարելավել օրգանիզմում նյութափոխանակությունը, արյան մեջ նվազեցնում խոլեստերինի մակարդակը, ինչը նիհարելիս քիչ դեր չի խաղում։

ՍԵՎ ՊՂՊԵՂ

Հենց այն է, ինչ պետք է։ Չէ՞ որ հենց այս համեմունքն է պարունակում պիպերին, որն օրգանիզմում այրում է ավելորդ ճարպերը եւ «ծախսում» ավելորդ կալորեաները։ Բացի այդ, պղպեղն օգնում է որովայնի փքվածության եւ ուտելիքը չմարսելու պարագայում։ Այն գործում է որպես տաքացնող միջոց՝ միաժամանակ օրգանիզմում արագացնելով նյութափոխանակությունը։

ՄԱՆԱՆԵԽ

Անհրաժեշտ է եւ շատ օգտակար է հատկապես հատուկ սննդակարգի հետեւելիս։ Չէ՞ որ հենց նյութափոխանակության շնորհիվ է մարդը սկսում քաշ կորցնել, ինչն էլ հանգեցնում է արագ նիհարելուն։

ԿԱՐԴԱՄՈՆ

Կոճապղպեղների ընտանիքի բուսատեսակ է, որն ունի ճարպն այրող հատկություն, ինչպես նաեւ մաքրում է աղեհամակարգը եւ օրգանիզմից դուրս բերում աղերը։

ՔՐՔՈՒՄ

Կարգավորում է արյան մեջ շաքարի պարունակությունը եւ աղեհամակարգում բարենպաստ միկրոֆլորա ապահովում։

ԱՆԱՆՈՒԽ

Բուժիչ բույս է, որի տերեւներն օգտագործում են մարսողական համակարգի բարելավման համար։ Այն նաեւ օգտագործում են սրտխառնոցի դեմ։

Աղբյուրը՝ Elle



© NEWS.am STYLE