The Weeknd-ի նոր տեսահոլովակը մեկ օրում 1.5 միլիոն դիտում է հավաքել

19:31   12 հունիսի, 2017

Սելենա Գոմեսը կարող է հպարտանալ իր ընկեր The Weeknd-ով: Երգչի TheWeekndVEVO ալիքում երեկ հրապարակվել է Secrets թրեքը։

Տեսահոլովակը նկարահանել են փետրվարի սկզբին, Տորոնտոյի գրադարաններից մեկի շենքում։ Դրանում Աբելը երգում է գեղեցիկ ճարտարապետության, բազմաթիվ հայելիների, աստիճանների ու սրահների ֆոնին։ Ռեժիսորը Պեդրո Մարտինն է։

Մի քանի ժամում տեսահոլովակն ավելի քան մեկ ու կես միլիոն դիտում է հավաքել։



© NEWS.am STYLE