Քայլի Ջեները 800 դոլարանոց ջոգերսով ընկերոջ հետ այցելել է արագ սննդի կետ

11:35   13 հունիսի, 2017

Քայլի Ջեները երեկ հասցրել է ոչ միայն գովազդել իր ռեալիթի շոուն՝ The Life Of Kylie-ն («Քայլիի կյանքը»), այլեւ նոր ընկերոջ՝ Թրեւիս Սքոթի հետ արագ սննդի ռեստորան այցելել:

Պապարացիները Քիմ Քարդաշյանի 19-ամյա քրոջն ու ռեփերին «բռնացրել» են Արեւմտյան Հոլիվուդում գտնվող Plancha Tacos-ում:

Քայլի Ջեները Vetements x Champion-ից 800 դոլար արժողությամբ ջոգերսով է եղել:
«Նրանք աչք չէին կտրում միմյանցից ու համբուրվում էին բոլորի աչքի առջեւ»,- նշել է աղբյուրը:

Թրեւիս Սքոթը նախկինում հանդիպել է Ռիհանայի հետ, իսկ Քայլին մի քանի ամիս առաջ բաժանվել է ռեփեր Tyga-ից:

Քայլիին ու Թրեւիսին վերջերս նույնպես Լոս Անջելեսում նկատել էին համբուրվելիս. ռեալիթի շոուի աստղը, կարծես, լուրջ սիրավեպ է սկսում:

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Splash-ի



© NEWS.am STYLE