Հղի Սերենա Ուիլյամսը լողազգեստով փորն է ցուցադրել

13:05   13 հունիսի, 2017

Հղի Սերենա Ուիլյամսը նոր լուսանկար է հրապարակել: Այս անգամ 35-ամյա թենիսիստուհին կեցվածք է ընդունել ԱՄՆ-ի դրոշի պատկերով լողազգեստով:

«Գնումների էի գնացել, եւ սա միակ լողազգեստն էր, որը հարմար եղավ ինձ»,- լուսանկարը մակագրել է Սերենան:

Հիշեցնենք, որ վերջերս թենիսիստուհու քույրը հայտնել էր Ալեքսիսի եւ Սերենայի երեխայի սեռը, սակայն վերջինը հերքել է ավագ քրոջ խոսքերը։

«Ես ոչ թե եղբայրների, այլ քույրերի հետ եմ մեծացել, այդ պատճառով մենք «նա» ասելով, հաճախ նկատի ունենք իգական սեռը»,– Instagram-ի իր էջում իրավիճակը մեկնաբանել է Սերենա Ուիլյամսը։

Նշենք, որ երեխան Սերենայի եւ նրա փեսացուի՝ Reddit կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանի առաջնեկն է։



© NEWS.am STYLE