Լեգենդար ռեփեր Ice Cube-ը Հոլիվուդի Փառքի ծառուղում աստղ է ստացել

13:34   13 հունիսի, 2017

Լեգենդար ռեփեր, դերասան, սցենարիստ, ռեժիսոր, կոմպոզիտոր, N.W.A.-ի նախկին անդամ Ice Cube-ը (Օ՛Շի Ջեքսոն) Հոլիվուդի Փառքի ծառուղում աստղ է ստացել: 

47-ամյա ռեփերին սատարելու է գնացել նրա ընկերը՝ Դոկտոր Դրեն, ինչպես նաեւ՝ ամբողջ ընտանիքը:

Հայտնի երաժիշտը Hollywood Boulevard-ում կեցվածք է ընդունել Musicians Institute-ի մոտ:
Ռեփերը, ինչպես միշտ, Los Angeles Dodgers-ի գլխարկով է եղել, ինչպես նաեւ Dickies-ից շապիկով եւ Nike-ից կոշիկով:

«Շնորհակալություն, մայրիկ, այն ամենի համար, ինչ արել ես ինձ համար: Դու միշտ սատարել ես ինձ, նույնիսկ երբ համաձայն չես եղել իմ որոշումների հետ: Դու կարողացար ինձ հեռու պահել փողոցից, շնորհակալ եմ»,- ելույթում նշել է ռեփերը:

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ EPA-ի, Reuters-ի, Invision-ի, AP-ի



© NEWS.am STYLE