Դեյներիս Թարգարիենը, Ջոն Սնոուն եւ «Գահերի խաղի» այլ հերոսներ՝ 7-րդ սեզոնի նոր կադրերում

15:32   13 հունիսի, 2017

Շատ շուտով՝ հուլիսի 16-ին, բոլորս վերջապես կսկսենք դիտել «Գահերի խաղը» սիրված սերիալի 7-րդ սեզոնը:

Իսկ սերիալը ստեղծողները մեր ուշադրությունը գրավելու առիթը բաց չեն թողնում՝ նկարահանումներից նորանոր կադրեր հրապարակելով:

Նոր կադրերում գեղեցկուհի Էմիլի Քլարքն է, որը մարմնավորում է Դեյեներիս Թարգարիենին, ինչպես նաեւ Ջոն Սնոուին մարմնավորած Քիթ Հարինգթոնը, Արիա Սթարքի դերակատար Մեյսի Ուիլյամսը, Սերսեյ Լանիսթերի դերակատար Լինա Հիդին:

Նոր սեզոնը 7 սերիա է ունենալու:

Ավելի վաղ սերիալի հեղինակները հայտարարել էին, որ նոր սերիաները ստեղծելիս նկարահանումների հրապարակում «այրվող» մարդկանց թվով ռեկորդ են սահմանել:

Աղբյուրը՝ businessinsider.com



© NEWS.am STYLE