Քսենյա Սոբչակը հրապարակել է որդու լուսանկարը

14:34   14 հունիսի, 2017

Քսենյա Սոբչակը հրապարակել է որդու՝ Պլատոնի լուսանկարը։ Ամուսնու՝ Մաքսիմ Վիտորգանի հետ միասին Սոբչակը գտնվում է Սոչիում՝ «Кинотавр 2017»-ում։
Քսենյան որդու հետ լողափ է գնացել ու որոշել լողափում վերջինի լուսանկարով ուրախացնել Instagram-ի հետեւորդներին, որոնք, ի դեպ, 5 միլիոն են։ 

«Պլատոն Մաքսիմովիչը չնայած արդեն փորձառու ճամփորդ է, սակայն նրա առաջին ծովն ու ոտնլվան, ամեն դեպքում, Ռուսաստանում տեղի ունեցավ, այն էլ՝ «Հայրենիք» գեղեցիկ անվանումով հյուրանոցում :))) Մեր սիրելի «Հայրենիք» հյուրանոցն այստեղ միակն է, որն ունի իր մասնավոր լողափը (հեղինակային տեքստը պահպանված է), - մակագրել է լուսանկարը հաղորդավարուհին, ով այսօր կինոփառատոնը փակելու եւ հաղթողներին հայտարարելու պատիվ կունենա։



© NEWS.am STYLE