Քայլի Ջեները նոր զուգընկերոջ հետ միանման դաջվածք է արել

17:05   14 հունիսի, 2017

Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը՝ 19-ամյա Քայլի Ջեները, օրերս հասցրեց գովազդել իր սեփական ռեալիթի շոուն՝ The Life Of Kylie-ն («Քայլիի կյանքը»), նոր ընկերոջ՝ Թրեւիս Սքոթի հետ «բռնվեց» Լոս Անջելեսի արագ սննդի ռեստորաններից մեկում: Իսկ երեկ Քայլին ռեփերի հետ նաեւ միանման դաջվածք է արել:

Ըստ The Sun-ի՝ զույգն ընդամենը երկու ամիս է հանդիպում` Քայլիի՝ 27-ամյա ռեփեր Tyga-ից բաժանվելուց հետո:

Բայց, պարզվում է, երկու ամիսն էլ բավարար է, որպեսզի Քայլին ու 25-ամյա Թրեւիսը միանման դաջվածք անեն:

Snapchat -ում Քայլին լուսանկար է հրապարակել, որում երեւում է թիթեռնիկի պատկերով դաջվածքը: Նույնն արել է նաեւ ռեփերը:

Ի դեպ, Քայլիի նոր շոուն եթեր է հեռարձակվելու օգոստոսից:
«Գոյություն ունի իմ կերպարը, որը ես ինքս էլ առանձնապես չեմ սիրում: Այս շոուն իմ կյանքի մասին է, դուք պարզապես կտեսնեք, թե ինչպես եմ ես ապրում: Դուք չգիտեք իմ աշխատանքային գրաֆիկի մասին, չգիտեք, թե իրականում որքան դժվար է ամեն ինչ: Իրականում երկու Քայլի գոյություն ունի, եւ նրան, որին չեք ճանաչում, կտեսնեք շոուում»,- թրեյլերում հայտնել է Քայլին:



© NEWS.am STYLE