Բելգիահայ երգչուհի KeyOh-ը դարձել է Youngster Berlin ապրանքանիշի դեմքը (ֆոտո)

13:02   15 հունիսի, 2017

Բելգիահայ երգչուհի KeyOh-ը (Կարինե Օհանյան), որն այս շրջանում բնակվում է Գերմանիայում, դարձել է գերմանական Youngster Berlin ապրանքանիշի դեմքը։

NEWS.am STYLE-ի հետ զրույցում երգչուհին պատմել է նոր համագործակցության մասին եւ տրամադրել մեզ դրա արդյունքում ստեղծված ֆոտոշարքի առաջին կադրերը։ Երգչուհին համագործակցության առաջարկը ստացել է Գերմանիայում երաժշտական փառատոնի մասնակցելուց հետո.

«Բացի արդեն առկա հավաքածուից, նրանք թողարկելու են նաեւ KEYOH youngster collection հավաքածուն՝ հատուկ գլամուր աղջիկների համար, որոնք սիրում են  շողալ, բայց միեւնույն ժամանակ հարմարավետ զգալ։  Այդ  հիասքանչ զգեստները կտեսնեք իմ նոր տեսահոլովակում, որը կթողարկվի սեպտեմբերին, ու, իհարկե, բեմում»,-ասաց նա։

KeyOh-ը նշեց, որ ֆոտոշարքի շրջանակներում առաջին անգամ համագործակցել է գերմանացի լուսանկարիչի հետ.
«Ֆոտոշարքի նկարահանման ընթացքը զվարճալի էր, քանի որ լուսանկարչի հետ պետք է շփվեինք գերմաներեն, նա անգլերեն չգիտեր: Հիմա իմ գերմաներենն ավելի լավ է, այնպես որ՝ գլուխ հանեցինք։ Գերմաներենն իմ վեցերորդ լեզուն է։ Տեսնենք՝ որը կլինի հաջորդը (ծիծաղում է,-խմբ.)»։

Կարինեի խոսքով՝ պրոֆեսիոնալների հետ աշխատելը միշտ էլ հաճույք է իր համար, բայց առավել հաճելի է, երբ նրանք հարցնում են քո կարծիքն ու կիսում քո գաղափարները։

«Երջանիկ եմ իմ նոր համագործակցության համար եւ միշտ պատրաստակամ՝ կիսել այն NEWS.am STYLE-ի հետ»։

Photography : By Reisinger

Styled by: 365 Rebel Clothes: Youngster Berlin

Hair by: Neostylers

Make up by: MakeUpOnPoint

Model : KEYOH

Agency: GlowbModes

Սյունե Առաքելյան

Շուշան Շատիկյան



© NEWS.am STYLE