Նազենի Հովհաննիսյանի առաջին քայլերը՝ որպես դիզայներ (ֆոտո)

16:32   15 հունիսի, 2017

Նազենի Հովհաննիսյանն իր առաջին քայլերն է արել որպես «դիզայներ»։ Պարզվում է, որ մոխրա-մանուշակագույն զգեստը, որով նա ներկայացել է երգչուհի Նառայի դստեր հարսանիքին, հենց ինքն է հեղինակել։

Դերասանուհին նոր լուսանկար է հրապարակել իր Instagram-ում, որը մեկնաբանել է հետեւյալ կերպ.

«Երբ չես գտնում քո ուզած զգեստը դիզայներների մոտ, ինքդ ես դառնում դիզայներ)»։

Ի՞նչ եք կարծում, Նազենիի մոտ լա՞վ է ստացվել...



© NEWS.am STYLE