Մայլի Սայրուսն ու Ջիմի Ֆելոնը ծպտված երգել են Նյու Յորքի մետրոյում

13:32   15 հունիսի, 2017

Երեկ Ջիմի Ֆելոնի երեկոյան շոուի՝ The Tonight Show Starring Jimmy Fallon-ի հյուրն է եղել երգչուհի Մայլի Սայրուսը։ Վերջինը Ֆելոնի հետ խաղացել է Google Translate Songs խաղը։

Երգչուհին եւ Ջիմին երգեր են երգել, որոնց տեքստերն անցել են Google Translate Songs-ով, ինչը, ինչպես գիտենք, հաճախ է փոխում ամեն ինչի իմաստը։ Ստորեւ ներկայացվում է շոուի այդ հատվածի տեսագրությունը։

Իսկ դրանից ավելի վաղ Ջիմին եւ 24-ամյա երգչուհին կերպարանափոխված հայտնվել են Նյու Յորքի մետրոյում, որտեղ Մայլին կատարել է Jolene եւ Party in the U.S.A հիթերը։

«Հանդիսատեսն», իհարկե, արագորեն գլխի է ընկել, թե ովքեր են կանգնած իրենց առջեւ։
Ելույթի ավարտին, հուրախություն մարդկանց բազմության, Ջիմին ու Մայլին հանել են կեղծամները։



© NEWS.am STYLE