Սելենա Գոմեսի Bad Liar հոլովակը մեկ օրվա ընթացքում ավելի քան 7 մլն դիտում է գրանցել

15:32   15 հունիսի, 2017

Երեկ երեկոյան Սելենա Գոմեսն իր SelenaGomezVEVO ալիքում ներկայացրել է Bad Liar նոր հոլովակը: Այն արդեն ավելի քան 7 մլն դիտում է գրանցել։

Հատկանշական է, որ 24-ամյա երգչուհին հոլովակում չորս անգամ փոխել է կերպարը, մեկ անգամ ներկայանալով նույնիսկ տղամարդու կերպարով:

Հոլովակի ռեժիսորը Ջեսե Պերեսն է: Սա այս տարվա ընթացքում Սելենայի թողարկած երկրորդ հոլովակն է: Փետրվարին Գոմեսը ներկայացրել էր DJ Kygo-ի հետ ձայնագրված՝ It Ain’t Me երգը, իսկ հետո՝ նաեւ դրա հոլովակը:



© NEWS.am STYLE