«Հարրի Փոթերի» աստղը նվագել է Պրահայի փողոցներում, որտեղ նրան ոչ ոք չի ճանաչել

17:06   15 հունիսի, 2017

«Հարրի Փոթերի» աստղ Թոմ Ֆելտոնը համերգ է տվել Պրահայի փողոցներից մեկում, որտեղ նրան ոչ ոք չի ճանաչել։ 

Публикация от Tom Felton (@t22felton)

29-ամյա դերասանն իր Instagram-ի 3 միլիոնից ավելի հետեւորդների համար հոլովակ է հրապարակել, որտեղ կիթառ է նվագում եւ երգում Պրահայում։ 

Նա մոտ երեք րոպե երգել է, իսկ անցորդները ուշադրություն չեն դարձրել նրան, ինչը բարկացրել է աստղի էջի բաժանորդներին։ Նրանք մեկնաբանություններում նշել են, որ կերազեին այդ անցորդների փոխարեն լինել։



© NEWS.am STYLE