Ի՞նչն է միավորել Դեն Բիլզերյանին եւ Մել Գիբսոնին Պանամայում

12:49   16 հունիսի, 2017

Միլիոնատեր Դեն Բիլզերյանը սովորաբար Instagram-ի իր էջում հրապարակում է տարբեր երեկույթիների եւ ուղեւորությունների լուսանկարներ, որտեղ զվարճանում է բազմաթիվ գեղեցկուհիների շրջապատում։ Այս անգամ «Պոկերի արքան» լուրջ գրառում է հրապարակել։
Instagram-ի իր էջում Դենը հայտնել է, որ Պանամայում է։ Միլիոնատերը Մել Գիբսոնի հետ լուսնակար է հրապարակել եւ գրել.

«Պանամա եմ եկել, որպեսզի օգտվեմ գենային ինժեներիայի ծառայություններից։ Մելի 99-ամյա հորը տեղափոխել են Պանամայի հիվանդանոց, որտեղ  բջիջների փոխպատվաստում են անում։ Նա այստեղ է տեղափոխվել մեկ ամիս առաջ՝ անվասայլակով, իսկ մեկ ամիս անց նա արդեն շրջում է կլինիկայում եւ զվարճանում բուժքույրերի հետ։ Գենային ինժեներիան կարող է բուժել աուտիզմը, ծնկների, ուսերի, ողնաշարի լուրջ վնասվածքները, սկլերոզը եւ այլն։ Վատ է, որ այդ փրկարար մեթոդը ոչ մի կերպ չեն կարողանում քննարկել ԱՄՆ-ում եւ թույլ տալ օգտագործել»։



© NEWS.am STYLE