Մաքսիմ Գալկինը, Ալլա Պուգաչովան եւ երեխաները՝ լողափին

14:34   16 հունիսի, 2017

Ալլա Պուգաչովան հազվադեպ հյուր է սոցիալական ցանցերում, բայց երեկ Մաքսիմ Գալկինը 68-ամյա երգչուհու լողազգեստով լուսանկարն էր հրապարակել: Շոումենը գաղտնի լուսանկարել էր կնոջն ու նկարը հրապարակել Instagram-ում:

Ալլա Պուգաչովան եւ Մաքսիմ Գալկինը շարունակում են երկվորյակների՝ 3 տարեկան Լիզայի եւ Գարրիի հետ հանգստանալ Յուրմալայում:
Ավելի ուշ Գալկինը նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է արդեն ամբողջ ընտանիքը. ինքը՝ Գալկինը, Պրիմադոննան ու երեխաները:

Բաժանորդներն ակտիվորեն արձագանքել են. ընդամենը մի քանի ժամում ավելի քան 100 հազար մարդ է հավանել նկարը:
«Ընտանիքը»,- լուսանկարը մակագրել է Գալկինը:

Հիշեցնենք, որ օրերս Ալլա Պուգաչովան եւ Մաքսիմ Գալկինը Կիպրոսի քաղաքացիություն են ստացել: Ռուսական էստրադայի աստղերը կղզում անշարժ գույք են ձեռք բերել, ինչը նրանց հնարավորություն է ընձեռել քաղաքացիություն ստանալու համար փաստաթղթեր ներկայացնել:



© NEWS.am STYLE