15:05 16 հունիսի, 2017Բլեք Չայնան ու Ռոբ Քարդաշյանը մե՛կ բաժանվում են, մե՛կ միանում: 29-ամյա պարուհին վերջերս փոխել է իմիջը, ժամանակավորապես դադարել նկարահանվել Rob & Chyna ռեալիթի շոուում եւ սկսել է 88 Fin By Blac Chyna հագուստի սեփական շարքը թողարկել:

Նորաթուխ շիկահերն իր արտադրանքի գովազդել է Instagram-ում:


Բլեքը կեցվածք է ընդունել կարճ հագուստներով:



Իսկ հետո փոխել մազերի գույնը (կեղծամի օգնությամբ):

Ի դեպ, այս անգամ Բլեքը, կարծես, Ռոբի հետ չի միանա, քանի որ պարուհին իմացել է, որ Քիմ Քարդաշյանի եղբայրը հանդիպում է «Վատ աղջիկներ» սերիալի աստղ Մեգան Ջեյմսի հետ:

Ջեյմսը վերջերս հերքել է այդ լուրերը՝ դրանք բամբասանք կոչելով, բայց դե գիտենք, որ առանց կրակ ծուխ չի լինում: