Տանկինի. թրենդային լողազգեստ, որը կթաքցնի ավելորդ կիլոգրամները

16:02   16 հունիսի, 2017

Արձակուրդային սեզոնը սկսվել է, իսկ դու դեռ չես հասցրել նիհարել... Եթե սրտնեղում ես ավելորդ կիլոգրամներից, բայց ծովն ու լողավազանը կանչում են, ապա թրենդում հայտնված տանկինիները կօգնեն հաղթահարել բարդույթներն ու անկաշկադ զգալ ջրում։

Տանկինին փակ լողազգեստ է, որն առաջին անգամ ի հայտ է եկել 1990-ականներին, եւ այժմ թրենդում է, ինչպես երբեւէ։

Շնորհիվ երկար շապիկի, ավելորդ կիլոգրամներն աննկատ են մնում։

Ավելի բարեկազմ երեւալու համար նախապատվությունն, իհարկե, ցանկալի է տալ մուգ երանգներին։

Տանկինիի շապիկը չպետք է շատ նեղ լինի, որպեսզի չընդգրկի մարմինն ու ի ցույց չդնի ավելորդ կիլոգրամները, բայց եւ չետք է այնքան լայն լինի, որ արհեստականորեն ավելի գիրացնի։



© NEWS.am STYLE