Համացանցում է հայտնվել կիսամերկ Իրինա Շեյքի արխիվային լուսանկարը

16:35   16 հունիսի, 2017

Իրինա Շեյքը որոշել է երկրպագուներին ուրախացնել արխիվային լուսանկարով, որը հայտնի լուսանկարիչներ Մերտ Ատլասի եւ Մարկուս Պիգոտի ստեղծագործությունն է (ի դեպ, նրանց մեկ աշխատանքային օրը 150.000 դոլար արժե):

Մոդելն Instagram-ում արխիվային լուսանկար է հրապարակել եւ մակագրել. «Չհրապարակվածներից»:
Կադրում Իրինան կիսամերկ կեցվածք է ընդունել՝ ձախ ձեռքով ծածկելով կուրծքը: Լուսանկարն ակնհայտորեն արվել է Շեյքի հղիությունից առաջ:

Հիշեցնենք, որ երեկ մենք Իրինա Շեյքին տեսանք Սանտա Մոնիկայի շուկայում միրգ գնելիս:  Ռուս մոդելը մարտին դուստր է ունեցել։ Իրինան եւ 42-ամյա բրիտանացի դերասան Բրեդլի Կուպերը փոքրիկին Լեա դե Սեյն Կուպեր են կոչել։



© NEWS.am STYLE