Անի Լորակը կրքոտ կերպարով` իր նոր տեսահոլովակում

20:08   16 հունիսի, 2017

Ուկրաինացի հայտնի երգչուհի Անի Լորակը Youtube-ի իր ալիքում ներկայացրել է «Դու դեռ սիրում ես» երգի տեսահոլովակը։
Հոլովակի ռեժիսորն է Ալան Բադոեւը, որի հետ վերջին ժամանակներում համագործակցում է երգչուհին։
Տեսահոլովակում, բացի Լորակից, նկարահանվել են վեց համակրելի պարողներ։ Նրանց հետ երգչուհին պարում է՝ ցուցադրելով լուրջ պարային շարժումներ եւ հույզեր։

Տեսահոլովակը կարմիր-սեւ գունային գամայով է եւ մինիմալիստական ոճով։ Իսկ Անին ներկայանում է մի քանի սեքսուալ կերպարով։



© NEWS.am STYLE