Ռիհանայի նոր տեսահոլովակը կրկնօրինակում է Սանտանայի հայտնի «Մարիա»-ն

17:37   16 հունիսի, 2017

Գեղեցկուհի Ռիհանան, DJ Khaled-ը եւ Բրայսոն Թիլլերը նկարահանվել են Wild Thoughts երգի հոլովակում: Իհարկե, Կառլոս Սանտանայի «Մարիա, Մարիա» երգի երաժշտությունը ձեզ կհետապնդի ամբողջ հոլովակի ընթացքում:

DJ Khaled-ը վերցրել է ոչ միայն հայտնի կիթառահարի հիթի երաժշտությունը, այլեւ, ներեցեք, թռցրել Կառլոսի հոլովակից մի քանի տարրեր:

Ամեն դեպքում, լավ հոլովակ է ստացվել՝ լավ երաժշտությամբ, գեղեցկուհի Ռիհանայի մասնակցությամբ: Հոլովակն արագորեն տարածվում է համացանցում։ Վաղը կտեսնենք, թե մեկ օրում որքան դիտում կունենա:



© NEWS.am STYLE