Տաճար, բաղնիքներ, լավաշ, էկոռեստորան. Գարիկ Մարտիրոսյանն ու Ռուբեն Ջաղինյանը՝ Գառնիում

10:11   17 հունիսի, 2017

Գարիկ Մարտիրոսյանի արկածները հայրենիքում շարունակվում են: Հայ շոումենը շարունակում է նաեւ իր միկրոբլոգն ակտիվորեն համալրել լուսանկարներով եւ տեսանյութերով: Այս անգամ Գարիկը կնոջ՝ Ժաննա Լեւինայի, ինչպես նաեւ Ռուբեն Ջաղինյանի հետ Գառնի է մեկնել:

Նախ, դատելով Գարիկի հրապարակած լուսանկարներից եւ տեսանյութերից, նրանք տաճար են այցելել, իսկ հետո բաղնիքներ գնացել, որտեղ զբոսավարը պատմել է, թե ինչպես են դրանք գործել ավելի քան երկու հազար տարի առաջ:

A post shared by Гарик Мартиросян (@martirosian_official) on

Եվ ինչպես աշխատողներին չեն վճարել աշխատանքի դիմաց:  Հյուրերին ցույց են տվել, թե ինչպես են լավաշ պատրաստում: Դե, իսկ հետո հյուրերին էկոռեստորանում սեղանն էր սպասում:

«Գառնիի հեթանոսական տաճար, որը մ.թ. 76 թվականին կառուցել է Տրդատ 1-ին թագավորը: Հետք՝ զբոսավար Սամսոն Ռոստոմյանը պատմում է տաճարի հարեւանությամբ գտնվող հին բաղնիքների մասին: Դե, իսկ հետո մեզ դիմավորեցին եւ հյուրասիրեցին ամենահամեղ Յոթ Քար էկոռեստորանում»,- նկարները մակագրել է Գարիկը:



© NEWS.am STYLE