Ռիհանայի նոր հոլովակը նվաճում է Youtube-ը. մեկ օրվա ընթացքում՝ ավելի քան 7 մլն դիտում

11:05   17 հունիսի, 2017

Երեկ DJ Khaled-ը Youtube-ի DJKhaledVEVO ալիքում հրապարակեց իր Wild Thoughts երգի հոլովակը, որը ձայնագրել է Ռիհանայի եւ Բրայսոն Թիլլերի հետ միասին:

Հոլովակը մեկ օրվա ընթացքում արդեն ավելի քան 7 մլն դիտում է ունեցել:

Երաժշտությունը պատճենված է Կառլոս Սանտանայի լեգենդար «Մարիա, Մարիա»-ից, հոլովակում նույնպես հայտնի կիթառահարի հոլովակից տարրեր կան:

Բայց կարեւորն այն է, որ երաժշտական քննադատները դրական են գնահատել Wild Thoughts-ը: Ակնկալվում է, որ կոմպոզիցիան առաջատար հիթ շքերթների առաջին հորիզոնականներում կհայտվի հենց Ռիհանայի մասնակցության շնորհիվ:

Ի դեպ՝ Ռիհանայի նկարահանումների մասին: Հոլովակը նկարահանվել է Մայամիում, որտեղ 29-ամյա երգչուհին ներկայացել է առանց կրծկալի, ինչպես նաեւ Balenciaga-ից 1.000 դոլար արժողությամբ լեգինսով:



© NEWS.am STYLE