Մահացել է «Ռոկկի» ֆիլմի ռեժիսորը. Սիլվեսթր Ստալոնեի արձագանքը

13:06   17 հունիսի, 2017

Լոս Անջելեսում 81 տարեկանում մահացել է «Ռոկկի» եւ «Կարատե-քիդ» ֆիլմերի ռեժիսոր Ջոն Էվիլդսենը, գրում է Los Angeles Times-ը:

Ռեժիսորի մահվան պատճառ է դարձել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը:

1976 թվականին նկարահանված «Ռոկկի» ֆիլմը, որտեղ Սիլվեսթր Ստալոնեն հանդես է եկել աշխարհի չեմպիոնի տիտղոսին հավակնող բռնցքամարտիկի դերում, «Օսկար»-ի է արժանացել «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսուրա» եւ «Լավագույն մոնտաժ» անվանակարգերում:

Բնականաբար, Ստալոնեն չէր կարող չարձագանքել լուրին: Նա Instagram-ում հուզիչ գրառում է արել:

«Մեծ ռեժիսոր Ջոն Էվիլդսեն, որն «Օսկար» է ստացել «Ռոկկի»-ի համար: Հանգչիր խաղաղությամբ: Վստահ եմ, որ շուտով գլուխգործոցներ կնկարահանես Երկնքում: Շնորհակալ եմ»,- գրել է դերասանը:



© NEWS.am STYLE