Երգիչ Մհերի պսակադրությունը՝ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում (ֆոտո/վիդեո)

18:15   17 հունիսի, 2017

Այսօր՝ հունիսի 17-ին, երգիչ Մհերն ամուսնացավ իր ընտրյալի՝ մասնագիտությամբ մանկավարժ Արմինեի հետ։

Պսակադրության արարողությունը տեղի ունեցավ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում` երգիչ Վրեժ Կիրակոսյանի քավորությամբ։ Փեսան եւ հարսն առանձին ժամանեցին եկեղեցի։

Նախքան պսակադրվելը, զույգը եկեղեցու բակում օրինական ամուսնություն կնքեց, ապա տեր եւ հնազանդ լինելու խոստում տվեց եկեղեցում։

Ի դեպ, քահանան Մհերի պատասխանից ապշեց. «Չորս տարի է՝ ծառայում եմ այս եկեղեցում, երբեւէ այսքան բարձր «տեր եմ» չէի լսել»,-ասաց նա։

Երգչի պսակադրության արարողությանը ներկա է եղել NEWS.am STYLE-ը եւ ներկայացնում է տեսանյութ եւ ֆոտոռեպորտաժ։

Լուսանկարները՝ Նարեկ Տեր-Պողոսյանի



© NEWS.am STYLE