Կարլա Բրունին`Դոնալդ Թրամփի հետ սիրավեպի մասին

12:02   18 հունիսի, 2017

Իտալա-ֆրանսիացի թոփ մոդել, կոմպոզիտոր, բանաստեղծ, երգահան, երգչուհի, ինչպես նաեւ՝ Ֆրանսիայի նախկին առաջին տիկին Կարլա Բրունին պատմել է Դոնալդ Թրամփի հետ սիրավեպի մասին:

Նոր հարցազրույցում 49-ամյա Բրունին մասնավորապես խոսել է Դոնալդ Թրամփի մասին, որի հետ, ըստ պտտվող լուրերի, Բրունին սիրավեպ է ունեցել ավելի քան 25 տարի առաջ:

Այսպես, 1991 թվականին, երբ Մարլա Մեյփլզը միլիարդատիրոջ հերթական ընկերուհին էր, մի գեղեցիկ օրը նրանց լուսանկարը հայտնվեց New York Post-ի շապիկին` «Ամեն ինչ ավարտված է» խորագրով: Լրագրողների հավաստմամբ` Թրամփը Մեյփլզին լքել է հանուն Բրունիի:

«Ակնհայտ է, որ Թրամփը խելագար է: Դա ճիշտ չէ, եւ ես խորապես հիասթափված եմ այդ լուրերից: Մենք տեսվել ենք ընդամենը մեկ անգամ Նյու Յորքում բարեգործական երեկույթի ժամանակ եւ դրանից ի վեր չենք հանդիպել », - նույն թվականին բամբասանքը մեկնաբանել է Բրունին:

Իսկ այժմ նրա կարծիքը ԱՄՆ 45-րդ նախագահի մասին մոտավորապես այսպիսին է.

«Ես զարմացած էի այդ անհեթեթ լուրով եւ դրա` մամուլում հայտնվելով: Ի՞նչ կարող եմ ես հիմա ասել Դոնալդի մասին: Դե, ես կարծում եմ, որ ժողովրդավարությունն ավելի լավ է, քան բռնապետությունը: Ժողովրդավարությունը ընտրություններն են: Այնպես որ, մենք հարգում են ժողովրդավարությունը»:

Աղբյուրը՝ Daily Beast



© NEWS.am STYLE