Ամառային թեթեւ ու թրենդային սանրվածք՝ լիբանանահայ ոճաբան Ջեք Թեքեյանից

12:05   19 հունիսի, 2017

Արդեն մի քանի սեզոն է՝ հյուսքերը թրենդում են: Եվ, գուցե, երբեք էլ դուրս չգան նորաձեւությունից, քանի որ շատ հարմար են, գեղեցիկ են նայվում ինչպես դասական, այնպես էլ՝ սպորտային հագուստի հետ: Կարող են աղջկան հաղորդել ինչպես նուրբ, եթերային տեսք, այնպես էլ՝ համարձակ ու էլէգանտ:

«Ինչպե՞ս ինքնուրույն հյուսքեր ստանալ» հարցը շատ աղջիկների է անհանսգտացնում: NEWS.am STYLE-ը հարցի պատասխանը ստանալու համար որոշել է դիմել լիբանանահայ հայտնի ոճաբան Ջեք Թեքեյանին: Վերջինս այս օրերին Երեւանում է:

Թեքեյանը մեր խնդրանքով ցուցադրեց հյուսքերով ամառային թեթեւ ու թրենդային սանրվածք՝ քայլ առ քայլ: «Այս սանրվածքը շատ թեթեւ է, ամառային եւ բավականին արագ է ստացվում»,-ասաց ոճաբանը:

Նա սկզբում հարդարիչի օգնությամբ թեթեւ ալիքներ հաղորդեց վարսերին, որից հետո անցավ հյուսքերին: Երկու խոշոր հյուսքերը թեքությամբ միանում են միմյանց՝ ստեղծելով եթերային եւ նուրբ կերպար:

Այս սանրվածքը հարմար է ինչպես տոնական միջոցառումների համար, այնպես էլ՝ առօրյա զբոսանքների:

Տեսանյութը՝ Դավիթ Խուդավերդյանի

Մոդել՝ Վերոնիկա Բեկնազարյան



© NEWS.am STYLE