Հոլիվուդյան աստղեր, որոնք երկվորյակներ ունեն

11:31   19 հունիսի, 2017

Երեկ Բեյոնսեն լույս աշխարհ բերեց երկվորյակներին: Եվ չնայած երեխաների սեռը պաշտոնապես չի հաղորդվել, երգչուհու հայրը շտապել է դա առաջինն անել:

Մինչ Բեյոնսեն հիվանդանոցում է, մենք որոշեցինք հիշել հոլիվուդյան աստղերի, որոնք նույնպես երկվորյակ երեխաներ ունեն:

Մադոննան երկվորյակներ Ստելլայի եւ Էսթերի մայրն է (ծնվել են 2013 թվականին):

Քրիս Հեմսֆորթ եւ Էլզա Պատակին Տրիստանի եւ Սաշայի ծնողներն են (ծնվել են 2014 թվականին):

Մըրայա Քերին եւ Նիք Քենոնը Մորոկանի եւ Մոնրոյի ծնողներն են (ծնվել են 2011 թվականին):

Ջեյ Լոն եւ Մարկ Էնթոնին Մաքսի եւ Էմմայի ծնողներն են (ծնվել են 2008 թվականին):

Ջուլիա Ռոբերթսը եւ Դենի Մոդերը դուստր եւ որդի ունեն՝ Հեզել Պատրիշան եւ Ֆինեաս Ուոլթերը (2004 թվական):

Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը Վիվիենի եւ Նոքսի ծնողներն են (ծնվել են 2009 թվականին):

Սառա Ջեսիկա Փարքերը եւ Մեթյու Բրոդերիքը Թաբիթայի եւ Մարիոն Լորետայի ծնողներն են (2009 թվական):

Սելին Դիոնը նույնպես երկվորյակ ունի՝ Էդդին եւ Նելսոնը (2010 թվական):

Ռիկի Մարտինը Վալենտինոյի եւ Մաթեոյի հայրն է (2008 թվական):

Ջորջ եւ Ամալ Քլունիներն էլ Ալեքսանդրի եւ Էլլայի ծնողներն են (2017 թվական):



© NEWS.am STYLE