Գարիկ Մարտիրոսյանն ու Ժաննա Լեւինան՝ Երեւանի եւ Արարատ լեռան ֆոնին

12:33   19 հունիսի, 2017

Գարիկ Մարտիրոսյանն ու Ժաննա Լեւինան շարունակում են իրենց միկրոբլոգներում Հայաստանից լուսանկարներ հրապարակել: Այս անգամ Գարիկը կնոջ հետ սելֆի է արել Կասկադում՝ մայրաքաղաքի կենտրոնի եւ Արարատ լեռան ֆոնին: 

«Աղջիկը խնդրեց իր հետ սելֆի անեմ: Չկարողացա մերժել: Հետո նա խնդրեց Instagram-ում նշել հասցեն: Եվ նորից չկարողացա մերժել: @jannalevina_martirosyan: Ինչե՞ր է իրեն թույլ տալիս: Կարծես՝ մենք արդեն 20 տարի ամուսնացած ենք եւ երկու երեխա ունենք...»,- լուսանկարը մակագրել է Գարիկը:

Իսկ Ժաննա Լեւինան իր Instagram-ում Հանրապետության հրապարակից լուսանկար է հրապարակել:
«Երեւանի մոնումենտալ ճարտարապետության ֆոնին քեզ փոքրիկ աղջիկ ես զգում, եթե անգամ դու անցյալ դարում ես ստեղծվել»,- գրել է Ժաննան:



© NEWS.am STYLE