Ալեքսիս Օհանյանը հոր հետ Հայաստան այցելությունից լուսանկար է հրապարակել

13:02   19 հունիսի, 2017

Երեկ ԱՄՆ-ում նշում էին Հայրերի օրը: Սա դաշնային տոն չէ եւ ամեն տարի նշվում է հունիսի երրորդ կիրակին:

Reddit կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը շնորհավորել է հորը՝ Քրիս Օհանյանին, եւ Instagram-ի իր էջում Հայաստան այցելությունից արխիվային լուսանկար հրապարակել:

«Մարդուն, որը նշաձող է սահմանել: Շնորհավո՛ր Հայրերի օրը: Լուսանկար` Հայաստան մեր այցելություններից մեկից: Ուրախ եմ, որ ինքս էլ շուտով հայր եմ դառնալու եւ տոնելու եմ այս օրը»,- գրել է Ալեքսիսը:

Հիշեցնենք, որ Ալեքսիս Օհանյանն ու Սերենա Ուիլյամսը երեխայի են սպասում:



© NEWS.am STYLE