Ռոբ Քարդաշյանն ընկերուհու եւ դստեր հետ Դիսնեյլենդ է գնացել

16:05   19 հունիսի, 2017

Երեկ ԱՄՆ-ում տոնում էին Հայրերի օրը: Տոնը դաշնային չէ, այն նշվում է հունիսի երրորդ կիրակին:

Ռոբ Քարդաշյանը, չնայած ընկերուհու՝ Բլեք Չայնայի հետ հարաբերություններում խնդիրներին, Հայրերի օրն անցկացրել է նրա եւ դստեր՝ Դրիմ Ռընեի, ինչպես նաեւ Չայնայի եւ Tyga-ի որդու՝ Քինգ Կաիրոյի հետ:

Զույգը Դիսնեյլենդ է գնացել, իսկ Դրիմ Ռընեն բազմաթիվ նվերներ է ստացել:

Լուսանկարներում ամենեւին չի երեւում, ու Չայնան ու Ռոբը վիճել են:


Հիշեցնենք, որ Չայնան դադարել է նկարահանվել Rob & Chyna ռեալիթի շոուում եւ սկսել է զբաղվել իր 88 Fin By Blac Chyna հագուստի հավաքածուի գովազդով:

Բացի այդ, Չայնան զայրացել է՝ իմանալով, որ Ռոբը հանդիպում է «Վատ աղջիկներ» սերիալի աստղ Մեգան Ջեյմսի հետ, չնայած վերջինը հերքել է այդ լուրերը՝ դրանք «կեղտոտ բամբասանք» կոչելով:

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ BackGrid-ի



© NEWS.am STYLE