Սուսաննա Պետրոսյանի առաջին գրառումը՝ մայրանալուց հետո

16:36   19 հունիսի, 2017

Հունիսի 14-ին ծնվել է Սուսաննա Պետրոսյանի առաջնեկը: Երգչուհին եւ ամուսինը՝ Գեորգին, աղջիկ են ունեցել:

Սուսաննան Instagram-ում իր երկրպագուներին հայտնել է, որ նա եւ դուստրն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից:

«Մենք արդեն տանն ենք:

14.06.2017: Շնորհակալ եմ»:

Նշենք, որ ավելի վաղ Սուսաննա Պետրոսյանը ներկայացրել էր իր նոր երգի հոլովակը, որում նկարահանվել է ամուսնու հետ:

«Շատ հուզված եմ…  Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր ինձ օգնեցին ավարտին հասցնել այս երկարատև աշխատանքը։ Շնորհակալ եմ ամուսնուս, որ ամբողջ ընթացքում իմ կողքին էր»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր Սուսաննան։



© NEWS.am STYLE