Առնոլդ Շվարցենեգերի որդուն «բռնացրել» են ընկերուհու հետ

17:03   19 հունիսի, 2017

Առնոլդ Շվարցենեգերի որդուն ընկերուհու հետ «բռնացրել» են Քալիֆորնիայի Վենիս քաղաքում:

23-ամյա Պատրիկին եւ Էբի Չեմպիոնին նկատել են զբոսնելիս:

Զույգին, որը միասին է 2016 թվականի սկզբից, պապարացիները նկատել են հայտնի Salt & Straw ռեստորանի, ինչպես նաեւ The Big Chill Frozen Yogurt-ի մոտ:

Պատրիկը վագրային նախշով շապիկով եւ պատռած ջինսով է եղել, իսկ Էբին՝ սեւ շապիկով եւ կարճ կիսատաբատով:

Ի դեպ, անցյալ տարի Պատրիկն ավարտել է Լոս Անջելեսի բիզնես-դպրոցը եւ հիմա, բացի մոդելի եւ դերասանի կարիերայից, նաեւ Blaze Pizza պիցերիայի սեփականատերն է: Այս տարի Պատրիկը նկարահանվելու է երկու ֆիլմերում, որոնցից մեկում՝ Բելլա Թորնի հետ:

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Mega-ի, BackGrid-ի



© NEWS.am STYLE