Քեթի Փերիի նոր՝ Witness ալբոմը գլխավորել է Billboard հիթ-շքերթը

18:06   19 հունիսի, 2017

Քեթի Փերիի նոր՝ Witness ալբոմը գլխավորել է Billboard հիթ-շքերթը: Սա 32-ամյա երգչուհու երրորդ ալբոմն է, որը հայտնվում է վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում: Ավելի վաղ հեղինակավոր պարբերականի հիթ-շքերթի առաջին հորիզոնականում էին հայտնվել Փերիի Teenage Dream (2010թ.) եւ Prism (2013թ.) ալբոմները:

Ալբոմը թողարկվել է հունիսի 9-ին: Billboard-ն ալբոմները դասակարգում է՝ հիմնվելով խանութներում եւ առցանց հարթակում դրանց վաճառքի ցուցանիշի վրա:

Մեկ շաբաթվա ընթացքում Փերին նոր ալբոմի 182 հազար օրինակ է վաճառել:
Կին կատարողների ալբոմների նման վաճառք չէր գրանցվել անցյալ տարվանից, երբ իր Joanne ալբոմը հանրության դատին էր ներկայացրել Լեդի Գագան:

Քեթին ալբոմը YouTube-ում ներկայացրել է հենց իր տնից, ինչը 49 մլն դիտում է ունեցել:



© NEWS.am STYLE