Տոկիոյի օդանավակայանում հարյուրավոր երկրպագուներ «հարձակվել» են Ջոնի Դեփի վրա

10:05   20 հունիսի, 2017

Նա Հոլիվուդյան բոլոր ժամանակների հանճարեղ դերասաններից մեկն է։ Նրա անունը Ջոնի է, ազգանունը՝ Դեփ։

54-ամյա դերասանը Տոկիո է ժամանել, որտեղ նրան ոչ թե ջերմ, այլ թեժ ընդունելություն էր սպասվում։ Հարյուրավոր երկրպագուներ սիրելի դերասանին ողջունելու համար օդանավակայան էին ժամանել։

Ի պատիվ Ջոնիի պետք է ասել, որ աստղային հիվանդությունը շրջանցել է նրան, քանի որ նա հեշտությամբ համաձայնեց երկրպագուների հետ խմբակային լուսանկարվել։

Լուսանկարն արդեն հասցրել են էպիկական կոչել։

Լուսանկարում Դեփը Տոկիոյի օդանավակայանում է՝ երկրպագուների հետ։

Նշենք, որ հուլիսի 1-ից Ճապոնիայի կինոթատրոններում կցուցադրվի «Կարիբյանի ծովահենները» ֆիլմի հինգերորդ մասը, որտեղ, ինչպես գիտեք, Դեփը հիասքանչ կերպով մարմնավորել է կապիտան Ջեքին։ Դերասանը Ճապոնիա է ժամանել հենց այդ նպատակով։

Աղբյուրը՝ Just Jared



© NEWS.am STYLE