H&M-ը փառատոնային հավաքածու է թողարկում

17:39   8 ապրիլի, 2013

Նորաձեւության H&M ապրանքանիշը թողարկում է հարմարավետ հագուստի H&M Divided Festivals անվամբ հավաքածու:

Ըստ Fashiontime-ի, կանանց հավաքածուում ներկայացված են տարբեր գույնի կտրատված, ծոպերով կիսատաբատներ, ջինսեր, երկարաճիտ կոշիկներ, արեւելյան ոճով զգեստներ, բաճկոններ, լողազգեստներ, կարճ շապիկներ: Հավաքածուի տղամարդկանց բաժնում կարելի է գտնել կարճ կաշվե բաճկոններ, ջինսե վերնաշապիկներ, յուրահատուկ նկարներով շապիկներ, կիսատաբատներ: Հավաքածուի առանձնահատկությունը կդառնան տարատեսակ օգտակար իրերը՝ անձրեւանոցներ, թաշկինակներ, «Պատրաստիր ինքդ» հավաքածուներ. ամեն ինչ, որ կարող է պետք գալ բաց երկնքի տակ անցկացվող փառատոնի ընթացքում:

Նոր հավաքածուի հագուստի պարագաները հնարավոր կլինի ձեռք բերել ապրիլի 11-ից, ապրանքանիշի ֆիրմային խանութներում:



© NEWS.am STYLE