Քիմ Քարդաշյանը վիճել է Քեյթլին Ջեների հետ

11:03   20 հունիսի, 2017

Այս պատմությունը նախապատմություն ունի։ Քեյթլին Ջեները լույս է ընծայել «Իմ կյանքի գաղտնիքը» գիրքը, որտեղ բողոքում է նախկին կնոջ՝ Քրիս Ջեների հետ սեքսից։ Դրանից հետո Քարդաշյան-Ջեներ կլանում հարաբերությունները լարվեցին։ Քեյթլինը սկսեց հազվադեպ մասնակցել ընտանեկան միջոցառումներին, այսինքն՝ առհասարակ չմասնակցել, քանի որ Քորթնին, Քլոեն, Քիմը, Քենդալը, Քայլին ու Ռոբը ըմբոստացել են նրա դեմ։

Օրեր առաջ Քիմը The View շոուի հյուրն էր (շոուի հյուրն էր նաեւ Վուփի Գոլդբերգը), որտեղ նրան հարցրեցին տրանսգենդեր խորթ հոր հետ հարաբերությունների մասին։

«Անկեղծ ասած, մեր ընտանիքում մենք մտերիմ ենք եւ միշտ աջակցում ենք միմյանց։ Այնպես որ, ես, մեղմ ասած, վրդովված էի նախ կարդացածիս, հետո լսածիս պատճառով։ Լինելով Բրյուս Ջեներ՝ հորս մահից հետո նա է մեզ բոլորիս մեծացրել։

Նա հոգատար էր եւ շատ բարի, վստահ եմ՝ մենք կհարթենք մեր հարաբերությունները, սակայն ճիշտ է նաեւ, որ ես արդեն մի քանի ամիս է՝ չեմ խոսել նրա հետ։ Նա միշտ իմ խորթ հայրը կլինի, եւ ես երբեք չեմ մոռանա այն ամենը, ինչ նա է ինձ սովորեցրել։
Մեր ընտանիքում խնդիրները կարողանում են հաղթահարել։ Ժամանակը կգա, եւ ամեն ինչ կհարթվի», - նշել է Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի աստղը։



© NEWS.am STYLE